Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Շուրջ 11 500 դիմորդ կդառնան ուսանող

Օգոստոս 4, 2010թ. 17:47

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական
ընդունող հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Լեռնային
Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման և ՀՀ պետական բուհերի անվճար և
վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը: ՀՀ կրթության և
գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը
տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով: ԼՂՀ-ին հատկացված 70
տեղը լրացվել է հետևյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը`
միասնական քննույթունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկական ակադեմիային:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատեց նաև ՀՀ բուհերի անվճար և վճարովի տեղերի
անվանական ցանկերը և տրամադրեց բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական
բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ:

2010 թվականի ՀՀ պետական բուհերի անցողիկ միավորների ցանկ:
http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=3849&lang=arm


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն