Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Անկարայում ԱՄՆ դեսպանին

Օգոստոս 4, 2010թ. 17:50

Երեկ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված Ֆրենսիզ Ժոզեֆ Ռիկարդոյի թեկնածությունը:

Թուրքական «Հյուրիյեթ»-ի տեղեկացմամբ` ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստաժավոր անդամ հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը ասել է, որ Ռիկարդոնեն «հրաշալի» դիվանագետ է:

Հանձնաժողովը հաստատեց նաև Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար Անկարայում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջեյմս Ջեֆֆրեյի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Օբամայի կողմից առաջադրված Մեթյու Բրայզայի հարցը հետաձգվել է:

Հանձնաժողովի կողմից հաստատված թեկնածությունների ցուցակը կուղարկվի ԱՄՆ Սենատի Գլխավոր խորհուրդ և այնտեղ հաստատվելուց հետո միայն պաշտոնապես կհրապարակվի:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն