Խոսել են Հայաստանի ու Արցախի մասին
Օգոստոս 4, 2010թ. 21:20
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգ» ընկերության նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ այն համարելով հայոց անկախ պետականության զորացման կարեւոր նախապայմաններից մեկը:












