Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կոսովոն ուզում է անդամակցել ՄԱԿ-ին

Օգոստոս 5, 2010թ. 12:30

kosovoԿոսովոն ՄԱԿ-ին կոչ է արել ընդունել նոր բանաձեւ իր կարգավիճակի վերաբերյալ, որը հնարավորություն կտա անդամակցել համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Կոսովոյի արտաքին գործերի նախարար Սկենդեր Հյուսենին Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ անդամակցությունը ՄԱԿ-ին հանդիսանում է իր երկրի նպատակը: Այդ նպատակով Հյուսենին կոչ է արել փոփոխել 1999թ. բանաձեւը, որը Կոսովոն հայտարարում էր տարածք ՄԱԿ-ի կառավարման ներքո :

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն