Հայ հրշեջները Ռուսաստանում են
Օգոստոս 5, 2010թ. 10:00
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջներ 10 տոննանոց 4 հրշեջ ավտոմեքենաներով օգոստոսի 5-ից 10 օր Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցեն հրդեհաշիջման աշխատանքներին: Իլ-76 հայկական 2 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք կկատարեն Նիժնի Նովգորոդում, որտեղից հայ հրշեջները ռուս գործընկերների տեղաբաշխմամբ կանցնեն ծառայության: Հայկական խմբի ղեկավարն է հրդեհաշիջման գործում մեծ փորձառություն ունեցող, Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը:
Նախօրեին այս հարցի շուրջ հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները:












