Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք դեսպան. «Թուրքիայի համար ղարաբաղյան հակամարտությունը ազգային հարց է»

Օգոստոս 5, 2010թ. 12:30

adr-turk«Ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանի ընդհանուր խնդիրն է, այդ թվում` և Թուրքիայինը: Բոլորը պետք է հասկանան և հաշտվեն այն մտքի հետ, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունը դիտում է որպես իր ազգային հարց»,- հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը` «Trend» գործակալությանը տված հարցազրույցում:

Հուլուսի Քըլըչը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել.«Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուս եղբոր հետ: Թուրքիան առաջին հերթին ձգտում է ապահովել տարածաշրջանային խաղաղություն, այլ ոչ թե` երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնում»:

Բաքվում Թուրքիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ժամանում է Ադրբեջան, այցելության ընթացքում բանակցությունների հիմնական թեման լինելու է Արցախի խնդիրը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն