Զարյանական ընթերցումներ`Սիրահարների այգում
Օգոստոս 5, 2010թ. 13:00
Սիրահարների այգում, այսօր` օգոստոսի 5-ին կկազմակերպվեն Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ եւ քննարկումներ: Միջոցառումը կազմակերպվում է գրողի 125-ամյակի առիթով` մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ:
Այգում մասնակիցները կընթերցեն սիրելի հատվածներ Զարյանի գործերից, կկիսեն իրենց տպավորությունները եւ քննարկում կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ` կապված գրողի ստեղծագործությունների հետ:
Այսկերպ կազմակերպիչները նպատակ ունեն ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին եւ նպաստել ընթերցանության կուլտուրայի զարգացմանը երիտասարդների շրջանում:












