Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Մոսկվայում կբացվի հայկական գեղանկարչության ցուցահանդես

Օգոստոս 5, 2010թ. 14:00

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի պուշկինյան թանգարանում կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահի ռուսական եւ հայկական գեղանկարչության ցուցանմուշները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը։

Նույն ամսի 3-ին նկարիչը Սանկտ-Պետերբուրգում կունենա իր անհատական ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվի հեղինակի մոտավորապես 40-50 ստեղծագործություններ։ Միրզոյանն ասաց, որ իր համար շատ պատվաբեր է անհատական ցուցահանդես ունենալ այն քաղաքում, ուր տասնյակ տարիներ առաջ սովորել եւ ապրել է ինքը։

Նշենք, որ Միրզոյանի վերջին անհատական ցուցահանդեսի բացումը կայացավ օրերս Լեռնային Ղարաբաղում:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն