ՌԴ անտառային հրդեհների մարման համար Հայաստանը հատկացրել է 24 մլն 600 հազար դրամ
Օգոստոս 5, 2010թ. 15:30
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա առաջարկությամբ կառավարությունը լսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանի Դաշնությանը օգնություն ցույց տալու վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ և այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն ևս։
Կառավարությունը որոշել է այդ նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 24 մլն 600 հազար դրամ։












