Տրամադրվել է բժշկական թափոնների այրման սարք
Օգոստոս 5, 2010թ. 16:12
Այսօր ՀՀ կառավարությունը լրացում է կատարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ:
Փոփոխության նպատակն է` ամրագրել վտանգավոր թափոնների վերամշակմամբ, վնասազերծմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ և տեղադրմամբ զբաղվելու գործունեության տեսակը։ Իսկ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համալսարանի հիվանդանոցները և բժշկական երկու այլ հաստատություններ ընդգրկվել են ՀԲ կողմից ֆինանսավորվող բժշկական թափոնները գնահատելու փորձնական ծրագրում, և համալսարանին ՀԲ ֆինանսավորմամբ տրամադրվել է բժշկական թափոնների այրման սարք։












