Toshiba ընկերությունը Հայաստանում
Toshiba ընկերությունը Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն է բացում։ Այս մասին օգոստոսի 5-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Toshiba Europe-ի ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարածաշրջանի գլխավոր մենեջեր Իգոր Սնիտկոն։
Ըստ նրա՝ ընկերությունը հայաստանում կներկայանա համակարգիչների՝ մասնավորապես, նոութբուք համակարգիչների շուկայում։ «Մեր համակարգիչներն ավելի թանկ են, քան մյուս ընկերությունների համանման արտադրանքներինը, սակայն Հայաստանում ապառիկ վաճառք ենք նախատեսում իրականացնել, եւ կարծում ենք, որ հայկական շուկան խոստումնալից կլինի ընկերության համար»,- նշեց Սնիտկոն՝ ավելացնելով, որ նախատեսում են համակարգչային շուկայում դառնալ առաջատարներից մեկը։
Toshiba Europe ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի գործընկերների հետ աշխատանքի գծով մենեջեր Իգոր Ժիցկին նշել է, որ Toshiba-ի մասնագետները մի քանի տարի հետեւել են հայաստանյան շուկային։ «Այն մեզ համար դեռ երկու տարի առաջ հետաքրքիր չէր, քանի որ այն ժամանակ ինտերնետի շուկայում դրական տեղաշարժեր չկային»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այժմ վիճակը բարելավել է, եւ ինտերնետի տարածվածության զարգացմանը զուգընթաց դինամիկ զարգացում է ապրում նաեւ համակարգիչների շուկան։
Հայաստանում Toshiba-ի պաշտոնական գործընկերն է Ucom ընկերությունը։












