Ֆինանսական խրախուսանք դատավոր-դատախազներին
Օգոստոս 5, 2010թ. 14:24
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելու օրենքի նախագծին, որն ընդունվելու դեպքում դատավորի ամենամյա հավելավճարի չափը կսահմանվի նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, հավելավճարի իրավունք տվող դատավորի ստաժը սահմանելով 15 տարի։
Գործադիրն առաջարկել է փոփոխություն կատարել նաև Դատախազության մասին ՀՀ օրենքում, որպեսզի հստակեցվեն դատախազի կենսաթոշակային ապահովության իրավունքը, դատախազին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու օրենսդրական հիմքերը։












