Ռիկարդոնեն` ԱՄՆ դեսպան Թուրքիայում
Օգոստոս 5, 2010թ. 17:39
ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը բուռն քննարկումներից հետո հավանություն է տվել Ֆրենսիս Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman-ը:
Տեղեկացնենք, որ 2009թ.-ից սկսած Ռիկարդոնեն զբաղեցրել է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի եւ գործերի հավատարմատարի պաշտոնը: Նա եղել է դեսպան Եգիպտոսում, Ֆիլիպիններում եւ Պալաույում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինդիանայի սենատոր Ռիչարդ Լուգարը Ռիկարդոնեյին որակել է որպես «օրինակելի» դիվանագետիշ:
ArmAr.am












