Հրեա գործարարները ծաղրել են թուրքերին
The New York Times-ը գրում է, թե Իսրայելցի գործարարներն իրենց ծաղրական խոսքն են ուղղել այն թուրքերին, ովքեր իրենց ամենակատաղի բարկությունն արտահայտեցին Գազա ուղեւորվող նավի նկատմամբ իսրայելական մահացու ռեյդի առնչությամբ: Նրանք ասել են, թե թուրքերը չգիտեն, որ իրենց բջջային հեռախոսները, անձնական համակարգիչներն ու հեռուստացույցները արտադրվել են Թել-Ավիվից ներմուծած նյութերի ու տեխնոլոգիաների հիման վրա:
Թուրք-իսրայելական գործարար խորհրդի նախագահ Մանաշե Քարմոնը խոսելով Թուրքիայի կողմից իսրայելական ապրանքները բոյկոտելու մասին, ասել է, թե` «Թուրքերի համար բարդ կլինի բոյկոտի ենթարկել իսրայելական ապրանքները, քանի որ որեւէ թուրքական ապրանք չեն գտնի խանութներում: Այնպես որ, քանի դեռ թուրքերը չեն դադարել իրենց համակարգիչներն օգտագործել, Իսրայելին բոյկոտի ենթարկելը կնշանակի, որ իրենք իրենց են պատժում»:
ArmAr.am












