Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում փնտրում են հայկական ծագմամբ վանեցիների

Օգոստոս 6, 2010թ. 13:04

VanԻնչպես հայտնի է Արևմտյան Հայաստանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումը հայտարարված է սեպտեմբերի 19-ին:

«Երկրամաս» թերթն այս առնչությամբ մի հոդված է հրապարակել. հոդվածագիրը տեղեկացնում է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու մոտալուտ բացումը բազում խոսակցությունների ու անհանգստությունների առիթ է դարձել Թուրքիայում:

Թուրքական իշխանությունները  ջանք չեն խնայում միջազգային հանրության  ուշադրությունը սևեռելու այն հանգամանքի վրա, որ իրենք բարի կամքն են դրսևորում, որպեսզի Սուրբ Խաչ  եկեղեցում պատարագ մատուցվի:

Ըստ «Երկրամաս»-ի, հազարավոր սփյուռքահայեր ցանկություն են հայտնել մասնակցելու այդ հանդիսավոր արարողությանը, շուրջ վեց հազար վանեցիներ արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունն իրենց օջախներում ընդունելու հյուրերին:

Այս հանգամանքը անհանգստացրել է թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներին, վերջիններս սկսել են կասկածել, և հետաքննություն են անցկացնում պարզելու`   սփյուռքահայերին իրենց տանը հյուրընկալող վանեցիներն, արդյո՞ք, հայերի հետնորդները չեն:

Ի դեպ, աղբյուրի փոխանցմամբ, թուրքական իշխանությունները Վանեի մի քանի ընտանիքների արդեն իսկ արգելել են սեփական տանը հյուրընկալել սփյուռքահայերին: Երևի համոզվե՞լ են հայկական ծագման մեջ:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն