Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Ամերիկյան լրատվամիջոցները կրակ են բորբոքում

Օգոստոս 6, 2010թ. 13:19

Ամերիկյան Associated Press լրատվամիջոցը գրում է, թե  Իրանը, որը դեռ երեկ աշխարհի ուշադրությունն էր իր վրա գրավել` նախագահ Ահմադինեժադի վրա կատարված մահափորձի մասին փաստող լուրերով, «այսօր այլ առումով է հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում»:

Ըստ լրատվամիջոցի, Իրանը հայտարարում է, որ ունի C-300 հրթիռներ: Հղում կատարելով իրանական Fars գործակալությանը, Associated Press-ը նշվում է, որ Թեհրանը երկու C-300 ստացել է Բելառուսից եւ եւս երկուսը այլ անհայտ աղբյուրից:

Չնայած այն բանին, որ թե’ ռուսական «Рособоронэкспорт»-ի ներկայացուցիչը, թե’ բելառուսական կառավարությունը հերքել են նման համակարգեր Իրան մատակարարելու մասին տարածված լուրը, այնուհանդերձ , ամերիկյան լրատվամիջոցները  ակնհայտորեն շրջանցելով հերքումը, շարունակում են շրջանառել հակառակի մասին փաստող լրատվությունը:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն