Թյուրքը թյուրքին խոստացել է` լուծել Արցախի հարցը
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում: Այս` ոչ պաշտոնական հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն:
Ինչպես հայտնում է TRT Russian-ն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասուլիսում հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ խնդիրը: «Թուրքիան միջազգային ասպարեզում բավականին հարգված պետություն է, ուստի ես հավատում եմ, որ Ահմեդ բեյը շատ օգտակար նախաձեռնություններ կձեռնարկի արցախյան խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Մամեդյարովը:
ArmAr.am












