ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Անգլիան` Ճապոնիայում
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքում անցկացվելու է հիշատակի արարողություն` նվիրված քաղաքի ատոմային ռմբակոծության 65-ամյակին:
Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ օրվա առիթով Ճապոնիա կուղարկեն իրենց ներկայացուցչին` «մասնակցելու այն իրադարձության հիշատակի արարողությանը, որը սկիզբը դրեց միջուկային դարաշրջանին»:
Այսօր լրատվամիջոցների տեղեկցմամբ, Միացյալ Նահանգների հետ միասին ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբահարման հերթական տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Միացյալ Նահանգներն արարողությանը ներկայացրել է Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Ռոսը: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 75 երկրների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Տեղական ժամանակով ժամը 8:15` այն ժամին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ռազմական օդանավը ատոմային ռումբ էր նետել քաղաքի վրա, ղողանջել է Հիրոսիմայի Խաղաղության զանգը, ինչին հետեւել է լռության րոպեն:
ArmAr.am












