Թալեաթը հարհանգել էր իսլամացնել հայ որբերին
Օգոստոս 6, 2010թ. 15:39
Օսմանյան Թուրքիայի Ներքին Գործերի նախարար, «Երիտասարդ թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի օրագրում կան հստակ փաստեր հայերի բռնի իսլամացման վերաբերյալ:
Օրագրում, Թալեաթի ձեռագրով գրված է, թե քանի հազար հայ երեխա է որբացել, ու թե ո՞ր տարածքներում են նրանք պահվել:
Պահպանվել է նաև Թալիաթի այն հրամանը, ուր հրահանգվում է, որ հայ որբերին պետք է տալ մուսուլմանական ընտանիքներին միայն այն պայմանով, որ նրանք ստանան իսլամական կրթություն: Թալիաթի հրամանի մեջ հատուկ շեշտված է, որ հայ երեխաներին պետք է բաժանել այն տարածքներում, որտեղ չկան հայեր…որպեսզի այս երեխաները հետագայում էլ իրենց ակունքներին վերադառնալու հնարավորություն չունենան:
ArmAr.am












