ԵԽ գլխավոր քարտուղարը կժամանի Ադրբեջան
Օգոստոս 7, 2010թ. 11:00
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը սեպտեմբերին կժամանի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Apa գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, այցի գլխավոր նպատակը հանդիսանում է մասնակցությունը միջազգային կոնֆերանսին` նվիրված Եվրոպայի երիտասարդության խնդիրներին:
Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կքննարկի երկրում ժողովրդավարության եւ բարեփոխումների, նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր:
ArmAr.am












