Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանի խորհրդականն իրեն իսլամի շեյխ է զգում

Օգոստոս 7, 2010թ. 11:31

Թուրքիայի ընդդիմությունը շարունակում է  քննադատել երկրի կառավարությանը` վարչապետի նոր խորհրդականի նշանակման առնչությամբ:

Հիշեցնենք, որ հունիսին կառավարությունը Ալի Յուկսելին հաստատել էր որպես վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի խորհրդական:

Շատերի կարծիքով, Ալի Յուկսելին, իշխող կուսակցության «ընտանեկան արժեքների» մասին իր հռետորությունը հասցրել է ծայրահեղության.

Նրան քննադատողները նկատում են, թե Յուկսելին մի անձ է, ով   կրոնական արարողությամբ ամուսնացել է երեք անգամ եւ իրեն համարում է «իսլամի շեյխ»` կրոնական հարցերով գերագույն ղեկավար:

Հանդես գալով  ի պաշտպանություն վարչապետի խորհրդականի, սոցիոլոգ Յիլդիզ Էսեվիթն ասել է. «Նմանատիպ կրոնական ամուսնությունները կամ այլ կապերը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում որպես խնդիր չեն ընկալվում»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն