ԱՄՆ-ի համար 4-ը «ահաբեկչության հովանավորներ» են
Օգոստոս 7, 2010թ. 12:05
Չորս պետությունները` Իրանը, Սուդանը, Կուբան և Սիրիան, նախկինի պես ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես «ահաբեկչության հովանավորներ»:
Այս պետությունները ներառված են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կազմված համապատասխան ցուցակում` 2009թ. աշխարհում ահաբեկչության վերաբերյալ զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ Իրանը առավել ակտիվ կերպով աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին` Լիբանանում, Պաղեստինյան տարածքներում, Իրաքում եւ Աֆղանստանում:
Զեկույցում ընդգծվում է, որ նախկինի պես ԱՄՆ-ի համար առավել մեծ վտանգ ներկայացնում է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը, որն առավել ակտիվ է Պակիստանում, Եմենում եւ Սոմալիում:
ArmAr.am












