Գլխավոր » Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Ահմադինեժադը կոչ է արել պայքարել ՆԱՏՕ-ի դեմ

Օգոստոս 7, 2010թ. 10:00

AhmadinejadՕրերս Թեհրանում տեղի ունեցավ պարսկախոս երկրների ղեկավարների մեկօրյա գագաթաժողով, որին մասնակցեցին Իրանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահները:

Գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը  Աֆղանստանին եւ Տաջիկստանին կոչ է արել միանալ Իրանին` Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության դեմ պայքարում:

«ՆԱՏՕ եվրոպական երկրները ցանկանում են ճնշում գործադրել Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի վրա: Սակայն եթե նրանք իրենց ճանապարհին բախվեն երեք անկախ, հզորացած երիրների, ապա դա իրենց համար խոչընդոտ կդառնա»,- հայտարարել է նա: Ահմադինեժադի խոսքերով` Իրանը, Աֆղանստանը եւ Տաջիկստանը թոթափել են օտարերկրյա տիրապետությունը եւ պետք ամրապնդեն իրենց տնտեսական եւ քաղաքական կապերը: Միաժամանակ իրանական առաջնորդն ընդգծել է, որ աֆղանական խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանում. ուրիշները չեն կարող դա անել:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն