Ադրբեջանը սկսել է գերժամանակակից ռազմական մեքենաների արտադրությունը
«Ադրբեջան» պաշտոնաթերթի համաձայն, Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ընդլայնում է իր կապերն արտասահմանյան երկրների հետ: Ներկայումս Ադրբեջանը սպառազինության բնագավառում համագործակցում է շուրջ 60 երկրների հետ:
Այս երկիրը շարունակում է գնել սպառազինության ամենաժամանակակից տեսակներ, ինչպես նաեւ` արտադրել դրանք:
2010թ. առաջին 6 ամիսների ընթացքում ռազմական նշանակության արտադրանքի թողարկման վերաբերյալ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության կնքած պայմանագրերի գինը կազմել է 61,1 մլն մանաթ: Թերթը նշում է, որ մինչեւ տարեվերջ կկնքվեն ևս 42 մլն մանաթի պայմանագրեր:
Բացի այդ, Ադրբեջանը սկսել է «Morador» եւ «Matador» գերժամանակակից ռազմական մեքենաների արտադրությունը հարավաֆրիկյան “Paramount Grroup” ընկերության հետ համատեղ:
Այս տարի սպասվում է ավիառումբերի, նռնականետերի, ականների, ավտոմատների եւ այլ ռազմական արտադրանքի թողարկում:
Ըստ լրատվամիջոցի, Ադրբեջանի ռազմական արտադրանքը պահանջարկ ունի նաեւ արտասահմանում.«Ինչի մասին են վկայում Պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերի թվի ավելացումը»:
ArmAr.am












