Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՀեծանվաBOOM` Սերժ Թանգյանին

Օգոստոս 7, 2010թ. 11:55

Serj«Հեծանիվ+»-ը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է հեծանվաBOOM նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ, էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը:

Աշխարհահռչակ հայ երաժիշտը, որ նաև System of a Down ռոք խմբի սոլո կատարողն է, առաջին անգամ է հանդես գալու երևանյան բեմում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սերժ Թանգյանը տարբեր բեմերից բազմիցս հնչեցրել է իր վերաբերմունքը ԲՆՈՒԹՅԱՆ, առողջ կենսակերպի և բնության հետ ներդաշնակ ապրելու մասին: Մի քանի ամիս առաջ իր ուղերձն է հղել նաև Թեղուտի անտառի և Հայաստանի բնության պաշտպանության կապակցությամբ:

Չորեքշաբթի, օգոստոսի 11-ին, ժամը 18.00-ից հեծանվորդները կհավաքվեն Կոնսերվատորիայի հարակից այգում` Կոմիտասի արձանի մոտ, կզգեստափոխվեն, կզարդարվեն ներկերով, մորուքներով, ազդեցիկ գունավոր պաստառներով և կշարժվեն էկոհերոսին դիմավորելու:

Դարձիր ընկեր բնությանը, դարձիր ընկեր հեծանվորդներին, դարձիր ընկեր Սերժ Թանգյանին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվել Հովհաննիսյանին` 093-426-654:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն