Կքննարկվի Արևմտյան Հայաստանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարցը
Օգոստոս 9, 2010թ. 10:14
Այսօր ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերով ենթահանձնաժողովի նիստում կքննարկվի Արևմտյան Հայաստանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառման հարցը:
Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդից:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ խաչ եկեղեցում պատարագի արարողություն է տեղի ունենալու, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնելու երկու ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
ArmAr.am












