Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Սևրը հնարավոր է կյանքի կոչել

Օգոստոս 12, 2010թ. 09:52

ara papian-1Սևրի պայմանգրի ստորագրման 90-ամյակը կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ողջ հայության կյանքում: Սակայն կա մի տարածված մոլորություն, որը պարզաμանման կարիք ունի. Հայկական հողային իրավունքները խարսխված չեն Սեւրի պայմանագրի վրա:

Սեւրի պայմանագիրը չի որոշել Հայաստան-Թուրքիա սահմանը. Սեւրի պայմանագրի 89-րդ հոդվածով պայմանագրի կողմերը դիմել են ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի վերջինս իր իրավարար վճռով (arbitration) որոշի նշյալ սահմանը: Եթե մինչեւիսկ չլիներ Սեւրի պայմանագիրը, միեւնույն է, Հայաստանն այսօր կունենար անսակարկ հողային իրավունքներ, քանի որ դեռեւս Սան Ռեմոյի կոնֆերանսը 1920թ. ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա) անունից դիմել էր Վիլսոնին Հայաստանի և Թուրքիայի սահմանազատման (delimitation) խնդրանքով եւ ԱՄՆի նախագահն իր համաձայնությունը տվել է 1920թ. մայիսի 17-ին: Այսինքն՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից գրեթե երեք ամիս առաջ (Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին):

Սեւրի պայմանագրի ստորագրման կարեւորությունը՝ հողային իրավունքների տեսանկյունից, այն է, որ ստորագրելով պայմանագիրը՝ Թուրքիան եւս մաս կազմեց իրավարարության հայցին (arbitration compromis), եւ դրանով իսկ վերահաստատեց պարտավորությունը՝ կատարման համար պարտադիր համարել ԱՄՆ-ի նախագահի ցանկացած իրավարար վճիռը: Շեշտում եմ վերահաստատեց, քանի որ ստորագրելով Մուդրոսի զինադադարը (30 Հոկտեմբերի, 1918թ.), որն իր իրավական բնույթով անվերապահ կապիտուլացիա էր, Թուրքիան իր ինքնիշխանությունը հանձնել էր հաղթող կողմին եւ վերջիններիս էր վերապահված իրավունքը որոշելու, թե Օսմանյան կայսրության ո՞ր հատվածի վրա կվերականգնվի թուրքական պետությունը:

Հետեւաբար, իրավական դաշտում մեր պայքարը պիտի խարսխված լինի երկու փաստաթղթի՝ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) եւ առավելապես այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) վրա: Առաջինի վերաբերյալ պետք է ասել, որ չնայած այն վավերացված չէ, այսուհանդերձ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրուել է ՚բարձր պայմանավորվող կողմերի միջեւե (Տե՛ս՝ Vienna Convention on Law of Treaties, Article 2 (f)):

Երկրորդի վերաբերյալ անհրաժեշտ է շեշտել հետեւյալը. ա. Իրավարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է. բ. Իրավարար վճիռը, թեեւ կատարվել է ԱՄն-ի նախագահի կողմից, այսուհանդերձ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի անդամ ներկայիս 192 երկրներից 142ի համար: (Տեղի սակավութեան պատճառով հարցը չեմ մանրամասնում, սակայն հարցը հանգամանալից քննության է առնված իմ «Հայկական հարցի լուծման հայեցակարգե-ի մեջ):

Ամփոփելով կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Սևրի պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասով, շնորհիվ վերը քննված փաստաթղթերի, միանգամայն արդիական են և, համապատասխան աշխատանքի ու քաղաքական իրավիճակի դեպքում, հնարավոր է կյանքի կոչել:

Արա ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
10 օգոստոս, 2010 թ.

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն