Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Սենատում կքվեարկվի ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը

Օգոստոս 12, 2010թ. 12:53

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) հետագա կրճատման շուրջը նոր ռուս-ամերիկյան պայմանագիրն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քվեարկության կդրվի շուտով՝ սեպտեմբերի կեսերից հետո:

Օբամայի վարչակազմը  կասկած չունի, որ պայմանագիրը կվավերացվի: Ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով մի հայտարարությամբ, որը նվիրված Էր ԱՄՆ-ի Սենատում ՌՀՍ-ի շուրջը նոր պայմանագրի քննարկման ընթացքին:

Ինչպես հայտարարել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, «հաջորդ ամսին արտաքին գործերի կոմիտեն ՌՀՍ-ի վերաբերյալ նոր պայմանագիրը մի քայլով կմոտեցնի վավերացման»:

«Ես գոհ էի (կոմիտեի) նախագահ Ջոն Քերիի հետ (վերջերս) կայացած հանդիպումից: Մենք քննարկեցինք կոմիտեի գրաֆիկը, որը պայմանագրի քննարկումը նախատեսում Է սեպտեմբերի 15-ին կամ 16-ին եւ լիագումար Սենատում՝ դրանից շատ չանցած»,- ասել Է Քլինթոնը: Նրա խոսքով` Քերին եւ կոմիտեում ավագ հանրապետական Ռիչարդ Լուգարը «կազմել են» պայմանագրի քննարկման եւ այս առթիվ Կոնգրեսի վերին պալատի մյուս անդամների հետ փոխգործակցության «լավ պլան»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն