Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան սպառնում է Իրանի՞ն

Օգոստոս 12, 2010թ. 13:35

«Եթե Իրանը չհրաժարվի ատոմային զենք ստեղծելու իր արկածախնդրությունից, ապա Թուրքիան կխզի Իրանի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները»,- Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այդ մասին հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:

Ինչպես հայտնի է 2010-ի մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան և Բրազիլիան ստորագրեցին եռակողմ համաձայնագիր` համաձայն որի` Իրանը պետք է իր ցածր հարստացված (3,5%) 1,2 տոննա ուրանն ուղարկի Թուրքիա` հետագայում այն մինչեւ 20% մակարդակ հարստացված 120 կիլոգրամ միջուկային վառելիքով փոխանակելու համար:


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն