Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Հանրահայտ ռոք երաժշտի ստեղծագործություններում հայերենն ուրույն տեղ ունի

Օգոստոս 12, 2010թ. 15:03

SERJ«Հայաստանը մեկ մացառոտ է, մեկ քարքարոտ …մեկ բացվում է Սևանը, բայց ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է»,- այսօր հրավիրված ասուլիսում ասել է հայերնիք ժամանած ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը (Թանկեան):

Հայազգի երաժիշտը այդպես էլ չի կողմնորոշվել, որ եթե Հայաստանում պատրաստվի տեսահոլովակ նկարահանել, ո՞ր վայրը նախընտրելու:

Երանգների առկայությունը Սերժի համար կարևոր է ոչ միայն շրջապատող միջավայրում, այլև իր երգերում, որոնցից յուրաքանչյուրն իր երանգներով է հարուստ:

«Օրինակ System of a Down–ի երգերում ավելի շատ է սևն ու կարմիրը, նաև մանուշակագույնը: Իսկ իմ սոլո երգերը փոքր-ինչ բաց գույներ ունեն` նարնջագույն, կանաչ, նաև կապույտը, սակայն թե ինչո՞վ է դա բացատրված` դժվար է ասել…. զուտ զգայարանների խնդիր է»,- ասաց երգիչը:

Երգիչը հավասարապես նախընտրում է թե’ ջազը, թե’ ռոքը, թե’ փոփ երաժշտություն: «Ես անում է այն, ինչ զգում եմ, ինչ ինձ դուր է գալիս ու ինչ այդ պահին զգում է իմ հոգին»:

Սակայն վերջին շրջանում իր բոլոր ձայնագրություններում նշմարվում է կոնկրետ թեմա. «Դա շրջակա միջավայրի փոփոխությունն է, ինչպես նաև քաղաքակիրթ ձևով հարաբերվելու մշակույթը»:

Իր ստեղծագործություններում ուրույն տեղն ունեն նաև հայերեն երգերը: Ասում է, որ վերջին ձայնասկավառակում հայերենով մեկ երգ ունի` նվիրված Հայոց Ցեղասպանությանը:

Ի դեպ, երեկոյան կայանալիք մենահամերգում Սերժը նախատեսում է հայ հանդիսատեսին անակնկալ մատուցել ու անպայման երգելու է հայերեն:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն