Ադրբեջանը շարունակում է շահարկել
Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությունը
Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը, ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:
Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են <<հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին>>:
Կասկած չկա, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների արդյունք:
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից:
ք. Ստեփանակերտ, 13 օգոստոսի 2010 թ.
ArmAr.am












