Չվտանգենք մեր ներկան ու ապագան
Օգոստոսի 12–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «Կենաց տուն» մշակութային կենտրոնում անցկացրեց «Պետության թռիչքային զարգացման կառավարման թեզերի մասին» թեմայով հավաք–քննարկում: Բանախոսը տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էր։
Քննարկման ընթացքում բանախոսի կողմից բնութագրվեց «պետության ճգնաժամն» ընդհանրապես և ցույց տրվեց ճգնաժամից դուրս գալու համար թռիչքային զարգացման մոդելները։
Ներկայացվեց նորագույն պատմության մեջ գոյություն ունեցող թռիչքային զարգացման հինգ մոդելները ՝ Սինգապուրի, Չինաստանի, Իսրայելի, Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի օրինակներով։
Ըստ բանախոսի, որևէ պետության թռիչքային զարգացում հնարավոր է միայն, եթե տվյալ պետությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։
Զուգահեռելով Հայաստանի և թռիչքային զարգացում ապրած երկրների իրավիճակները, լսարանը նկատեց, թե որքան է նման մերօրյա իրավիճակը տվյալ երկրների նախաթռիչքային իրավիճակին
Հայ քաղաքական միտքը պարտավոր է հաշվի առնել այս իրողությունը և ըստ այդմ մշակել համապատասխան մարտավարություն և ծրագրեր, հակառակ պարագայում Հայաստանի ներկան և ապագան վտանգված են պետության և ինքնիշխանության կորստով։
Բանախոսությունն ավարտվեց հավաքի մասնակիցների կողմից Հարություն Մեսրոբյանին ուղղված բազում հարցերով և տրված լիարժեք պատասխաններով։












