Գլխավոր » Regions, Լրահոս, Քաղաքականություն

ԱՄՆ-ն կասկածում է Թուրքիայի դաշնակից պետություն լինել-չլինելու մեջ

Օգոստոս 16, 2010թ. 15:55

obama_mail_500px_304150246Օբաման անձամբ զգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ եթե Անկարան չփոխի Իսրայելի և Իրանի առնչությամբ իր որդեգրած գործելաոճը, ապա կարող է զրկվել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող սպառազինությունից:

Այս մասին է գրում բրիտանական The Financial Times պարբերականը:

«Օբաման վարչապետ Թայիփ Էրդողանին ասել է, որ Անկարայի իրականացրած որոշ քայլերից հետո Կոնգրեսում հարցականներ են առաջացել Թուրքիայի` դաշնակից պետություն լինել-չլինելու հարցում: Իսկ այս ամենը նշանակում է, որ Կոնգրեսում Թուրքիայի որոշ խնդրանքներին հավանություն տալը, ինչպիսիք են, օրինակ, PKK-ի դեմ պայքարում գործածվող որոշ զինատեսակների վաճառքն Անկարային, այսուհետև շատ դժվար է լինելու»,- բրիտանական պարբերականին ասել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ:

The Financial Times-ը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան «ոչ» ասաց ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին, Տորոնտոյում G20-ի շրջանակում Թայիփ Էրդողանի հետ հանդիպում ունեցած Օբաման ընդգծեց, որ Թուրքիան չվարվեց այնպես, ինչպես վայել է դաշնակից երկրին: Օբաման Էրդողանին կոչ էր արել նաև ավելի զուսպ լինել Իսրայելի հասցեին արվող հայտարարություններում:


Դիտել Regions, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն