Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Օգոստոս 17, 2010թ. 14:54

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովը:

Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան:

Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար:-0-


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն