Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում

Օգոստոս 17, 2010թ. 14:59

IMG_0076Օգոստոսի 15-ին` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Աստվածամոր կերպարին:
Հավարտ Ս. Պատարագի Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Ս. Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետությամբ Պատարագիչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի` կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո հանդիսապետ Սրբազան Հայրն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:
Վերջում միաբան սարկավագները օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն