Կործանվել է Հյուսիսային Կորեայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը
Օգոստոս 18, 2010թ. 10:18
Չինաստանի տարածքում կործանվել է Հյուսիսային Կորեայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը, հավանաբար կործանիչ: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները, հղում անելով Հոնկոնգի եւ Հարավային Կորեայի աղբյուրներին: Օդանավը կործանվել է Հյուսիսային Կորեայի սահմանից 150 կմ հեռավորության վրա: Այդ մասին գրում է Իտար-Տասը:












