Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Տիգրան Սարգսյանն ընդունել է Դամթյու Դեսալեյնեին

Օգոստոս 18, 2010թ. 15:40

22Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին:Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը։

Հայաստանի կառավարության անունից շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքում և համոզմունք հայտնել, որ դա լինելու է նաև Հայաստանի հաջողությունը փախստականների խնդիրների լուծման գործում։

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի։ Այդ համատեքստում  անդրադարձ է  եղել  նաև ԼՂՀ-ում փախստականների խնդիրներին։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն