Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը

Օգոստոս 19, 2010թ. 12:08

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Լավ գին» ծառայությունը «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար:

Այժմ ՙԲարբառ՚ և ՙ18+՚ սակագնային պլանների բաժանորդները կարող են զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով:

ՎիվաՍել-ՄՏՍ –ի բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ զանգահարել ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին առավել մատչելի սակագներով. 38.5 դրամ/րոպե` ՙԲարբառ՚ և 34 դրամ/րոպե` ՙ18+՚ սակագնային պլանների բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է հավաքել *050# հրահանգն ու սեղմել զանգահարելու կոճակը: Ակտիվացման վճարն է 250 դրամ: Եթե մեկ ամիսը լրանալիս բաժանորդի հաշվին լինի առնվազն 250 դրամ, ապա ՙԼավ գին՚ ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Իսկ ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *050*0# հրահանգը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն