Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սերգեյ Լավրով.«Արցախյան հակամարտությունը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով»

Օգոստոս 19, 2010թ. 10:40

lavrov-2«Այն, ինչ անում է Ռուսաստանը որպես առանձին երկիր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, անքակտելի է այն քայլերից, որ ձեռնարկում ենք որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ:
Վերջին 1,5-2 տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահն անձամբ հատուկ ուշադրություն է հատկացրել փոխզիջումային լուծումներ գտնելու խնդրին: Նա 6 հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինքս մասնակցել եմ այդ հանդիպումներին և կարող եմ հավաստել, որ զրույցը շատ անկեղծ ու բաց է եղել: Եվ Հայաստանի, և Ադրբեջանի նախագահներն անկեղծորեն ներկայացնում էին այն խնդիրները, որոնք պետք է հաղթահարվեն փոխադարձաբար ընդունելի համաձայնության գալու համար»,- Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, Ռուսաստանի նախագահի այս ջանքերը, ինչպիսիք կշարունակնեք նախաձեռնել, վայելում են ՄԽ-ի մյուս համանախագահների հավանությունը: «Եվ ամերիկացիները, և ֆրանսիացիները բազմիցս իրենց համաձանյությունն են արտահայտել մեր ներկայացրած գաղափարհներին: Յուրաքանչյուր դեպքում խնդրի հետ կապված գաղափարները քննարկվել և համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդպես էր նաև Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ, երբ հունիսին Միջազգային տնտեսական համաժողովին զուգընթաց կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա շեշտել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում այս կամ այն կերպ ընդունված ցանկացած փաստաթղթում ընդգծվում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով հաղթահարելու անհրաժեշտությունը, որը և ռուսական կողմի, և համանախագահողների, և ԵԱՀԿ-ի տեսակետն էր: «Հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով հաղթահանրելու անհրաժեշտությունն ամրագրված է նաև մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում 1,5 տարի առաջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրում: Այդ իսկ պատճառով հակամարտության խաղաղ կարգավորումը, ուժային որևէ միջադեպի անթույլատրելիությունը մեր բոլոր ջանքերի գլխավոր առաջնահերթությունն է, և այն, որ այս հակամարտությանը հաջողվեց վերջ դնել 90-ականների կեսին և քաղաքական գործընթաց սկսել, ինքնին արդեն մեծ ձեռքբերում է: Իհարկե, բոլորս կցանկանայինք, որ այդ քաղաքական գործընթացն ավարտվեր հնարավորինս արագ, առավել ևս, որ դրա շրջանակներում բավականին գործ է արվել, սակայն, ինչպես միշտ ստիպված ենք պայմանավորվածություններ փնտրել: Կրկնում եմ` ընդունելի կլինեն հակամարտող բոլոր կողմերի համար, այլապես կարգավորումը չի գործի:Ես հակված չեմ չափազանցնել պարբերաբար հնչող հռետորության նշանակությունը: Իրականում, ինչպես և մի շարք այլ դեպքերում, այն պայմանավորված է այս կամ այն երկրում, որտեղից այն հնչում է, ներքաղաքական իրադրությամբ, բայց, իհարկե, այն գործին չի օգնում: Մեր խնդիրն է հստակ կատարել այն հանձնարարությունները, որոնք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները` որպես ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներ, ուղղել են արտգործնախարարներին` 3 երիների հատուկ ներկայացուցիչներին: Այդ հանձնարարությունները հանգում են կողմերի միջև համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում գտնելուն, որոնք, ըստ էության, արտացոլում են, ԵԱՀԿ-ի հիմնական սկզբուքները: Իրադրությունն, ինչպես ասում են, դյուրիններից չէ. բարդանում է բավականին շատ արտաքին գործոններով, սակայն մենք հավատարիմ ենք ջանքերը շարունակելու սկզբունքին և կարծում եմ` կարող ենք հաջողության հասնել»,- ասել է Սերգեյ Լավրովը:


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն