Գլխավոր » Genocide, Լրահոս

Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

Օգոստոս 19, 2010թ. 20:29

medvedevՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար  Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը,  ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք:

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանում ՌԴ Նախագահին  եւ նրա տիկնոջը դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել  Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա  եղել է հուշահամալիրի Հիշողության պուրակում, որտեղ 2008թ. իր պաշտոնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել:

Երեկոյան ՀՀ Նախագահի  անունից` ի պատիվ ՌԴ Նախագահի, կտրվի պետական ընթրիք:

ArmAr.am


Դիտել Genocide, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն