ԼՂՀ Մարտունու շրջանում դպրոց է կառուցվում
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է երկհարկանի դպրոց, այն նախատեսված է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա Հիմնադրամի 14-րդ ծրագիրն է ԼՂՀ Մարտունու շրջանում: Դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ ռազմագիտության, կենսաբանության, բուժսպասարկման համար առանձին սենյակներ:
ֆինանսավորումը` ԼՂՀ կառավարություն եւ ՙՎարդանյանների ընտանիք՚ ԲՀԿ:
Դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը համոզված է, որ դպրոցի կառուցումից հետո ոչ միայն կփոխվի ուսման որակը, կավելանա նաեւ աշակերտների թիվը:
Համայնքը մեծ թվով գիտաշխատողներ ու դասախոսներ է տվել արցախահայությանը եւ գիշեցիները հավատում են, որ նոր սերունդն էլ կշարունակի գեղեցիկ այդ ավանդույթը նոր դպրոցում, որը շահագործման կհանձնվի 2011-ի հունվարին:












