Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շարունակվում են Արցախի Հանրապետության նախագահի լիբանանյան հանդիպումները

Օգոստոս 24, 2010թ. 11:13

big_photo_43148_d19ac2e65Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան եւ հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հայ համայնքի մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ: Նախագահը կարեւոր է համարել Հայ Կաթողիկե եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում եւ հատկապես Լիբանանում հայկական մշակութային եւ կրթական օջախների պահպանման գործում: Անդրարադձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արեւլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամլո ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Օգոստոսի 24-ին Նախագահ Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի եւ մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արեւլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն