Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վերապատրաստում-կոնֆերանս Կիպրոսում

Օգոստոս 24, 2010թ. 15:50

Օգոստոսի 18-20-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում ՙՎորլդ վիժն՚ միջազգային բարեգործական կազմակերպության հովանավորությամբ տեղի ունեցավ ՙՊատանիների աստվածաշնչային դասընթաց՚-ի ծրագրի տարեկան վերապատրաստում-կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի կիրակնօրյա դպրոցներում գործող ուսումնական ծրագրերի և դասագրքերի շրջանակներում:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Ժողովին ներկա էր նաև ՙՎորլդ վիժն՚ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Եկեղեցու և պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Կարինե Հարությունյանը:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին երեխաների քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաև դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ ելույթներ:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն