Գլխավոր » Society, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Երկրապահը լավ գիտի ազատագրված հայրենիքի գինը

Օգոստոս 25, 2010թ. 09:16

EKM-1Շարունակվում է երկրապահ ուխտագնացների երթը Արցախ աշխարհում

Արդեն մի քանի օր է ինչ սկսվել է Երկրապահ Կամավորականների Միության  ավանդական ուխտագնացությունը: Այն այս տարի ևս նվիրվում է Արցախի Հանրապետության անկախության օրվան և արցախյան ազատագրական պայքարում  զոհված հերոսների հիշատակին:

Ավանդական դարձած ուխտագնացությունն իր պատմությունն ունի:

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից երկրապահ կամավորականների  սուրբ պարտքն էր`  մարտադաշտում ընկած իրենց ընկերների աճյունները արցախյան հողում ամփոփելուց հետո, ի նշան նրանց հիշատակի հավերժացման,  հուշարձան-խաչքարեր կանգնեցնել նրանց զոհված վայրերում. «Պետք է տեր կանգնել մեր զոհված ընկերների շիրիմներին, նրանց հիշատակը անմոռաց պահել». սա Էջմիածինի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Գրիգորյանի հրահանգն էր:

Իսկ 1993-ից, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մայրը` Նազիկ Գրիգորյանը, հայրենասիրական մի նախաձեռնության սկիզբ է դնում. կազմակերպում է  զոհված ազատամարտիկների ծնողների այցելություն Արցախի հողում ամփոփված իրենց որդիների շիրիմներին` խաչքար-հուշարձաններին:

Manvel GrigoryanԻսկ երբ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ընտրվեց ԵԿՄ  վարչության նախագահ, նախաձեռնեց` ամեն տարի այցի գնալ ազատագրված տարածքներում հանչող նվիրյալների շիրիմներին:

Եվ այսօր այլևս ավանդական դարձած ուխտագնացությունը, որ վերածվել է երկրապահական առաքելության, միայն նահատակների շիրիմներին այցելություն չէ, քանզի այսօրվա երկրապահի համոզմունքն է` Արցախ աշխարհի խաղաղությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե ամուր պահենք արյամբ ազատագրված հողերը, իսկ հողն ամուր է իր ժողովրդով… Ազատագրված հայրենիքի գինը գիտակցող երկրապահ կամավորականներն այսօր իրենց ուժերի ներածին չափով փորձում են լուծել ազատագրված տարածքների վերաբնակեցման կարևորագույն խնդիրը, նաև նյութապես նեցուկ լինելով այդ հողերում ապրող մեր հայրենակիցներին` ազատագրված հայրենիքը շենացնողներին:

«Այս իմաստով ուխտագնացությունը դարձել է Երկարապահ Կամավորականների Միության գործունեության ծրագրային դրույթներից մեկը»,-մեզ հետ զրույցում ասում է ԵԿՄ վարչության անդամ, լրատվության պատասխանատու Հակոբ Հակոբյանը: «ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը  հոգում է սահմանամերձ գյուղերի անապահով բնակչության խնդիրրները, տրամադրում  դրամական օժանդակություն, ուխտագնացության երթուղու մեջ ընդգրկված շուրջ 6 տասնյակ գյուղերի առաջին դասարանցիներին ապահովում դպրոցական պայուսակներով, անհրաժեշտ պիտույքներով: Պարոն Գրիգորյանը նաև տեխնիկայով ու գույքով փորձում է աջակցել Արցախի դպրոցներին, մշակույթի տներին, բուժհաստատություններին: Երկրապահ ուխտագնացների նպատակն է` ամուր պահել այդ տարածքներում բնակվող մեր ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին, իրենց պապենական օջախներում ապրելու նրանց  հավատը: Ուխտագնացությունը նվիրվում է նաև մեր հերոս մայրերին, որոնք պատերազմի տարիներին եղել են իրենց զավակների կողքին, ոգևորել նրանց: Այս իմաստով,   ուխտագնացությունը դարձել է ազգապահպանման, հայրենապաշտպանության, սերունդ դաստիարակելու կարևոր գործոններից մեկը: Ուխտագնացությամբ ևս մեկ անգամ հաստատվում է Հայաստան-Արցախ կապը: Այն ոգևորում է սահմանամերձ տարածքների բնակիչներին, ովքեր կառչած մնալով իրենց պապենական օջախներին, ամուր են պահում հայոց սահմանները:»,-ամփոփում է Հակոբ Հակոբյանը:

Օգոստոսի 19-ից երկրապահ ուխտագնացներն արդեն ճանապարհ են ընկել դեպի Արցախ աշխարհ: Նրանց են միացել երաժշտական բազմաթիվ համույթները, անհատ կատարողեր, որոնք այսօր համերգներով հադես են գալիս Արցախի Հանրապետության տարբեր մարզերում, զորամասերում, սահմանամերձ  գյուղերում: ԵԿՄ ուխտագնացությանը մասնակցում են ոչ միայն  արցախյան պատերազմի մասնակիրցներ, պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատներ, այլև մտավորականներ, մշակութի գործիչներ, հայրենական պատերզամի վետերնաններ:

ArmeniaԵրկրապահ Կամավորականների Միության նախաձեռնությունն ընդգրկուն աշխարհագրություն ունի.  Այն սկսվում է  Հայաստանի Հանրապետության  մարզերից, սահամանամերձ բանակավայրերից ու ձգվում դեպի Արցախ աշխարհ:

Իսկ Արցախի Հանրապետության տարածքում ուխտագնացների ճանապարհն անցնում է լեգենդար 5-րդ բրիգադի մարտական ուղիով, ձգվում  երկրի հարավից հյուսիս` ողջ սահմանագծով. Հադրութի շրջանի Տողաձորի գյուղերով, Ասկերանի շրջանով դեպի Մարտունի, Մարտակերտ ու շրջակա գյուղեր, մինչև Թալիշ ու մայրաքաղաք Ստեփանակերտ, ապա ուխտագնացների շարասյունը բարձրանում է դեպի Շուշի ու Դերձոր:

Ինչպես տեղեկացնում է Հակոբ Հակոբյանը,  երաժշտական համույթները նախ համերգային ծրագրով հանդես են  եկել Գորիս քաղաքում տեղակայված զորամասի զինվորների ու զինծառայողների առաջ, որից հետո, երեկոյան տեղավորվել Դիզակ աշխարհի Տողաձորում` իրենց իսկ հիմնած վրանային ճամբարում:

PIC_0158Երկրապահներն համոզված են, որ  ուխտագնացությունը ոչ միայն  խոնարհում է արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առաջ, այլև զգոնության կոչ` ուղղված   աշխարհին, որ հայն իր արյամբ հետ բերած հայրենիքը երբեք չի կարող զիջել թշնամուն: Ավելին, երկրապահը համոզված է, որ դեռ անելիք ունենք` հայրենիքի ազատագրման սուրբ գործը` հանուն որի ինը հազար երեք հարյուրից ավելի հայորդիներ զոհեցին իրենց կյանքը, երբե’ք կիսատ չի մնա…

ArmAr.am


Դիտել Society, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն