Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության կառավարությունն ընդառաջում է հողօգտագործողներին

Օգոստոս 24, 2010թ. 15:15

AraՊետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն երեք տարով

Արցախի Հանրապետության  վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են վերջերս Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում բարձրացված` աշնանացանի կազմակերպման և հողօգտագործողների պարտավորությունների հարցերը: Խորհրդակցությունում հայտարարվել է, որ պետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն 3 տարի ժամկետով` հավասարաչափ վճարման սկզբունքով: Կառավարությունն այս կերպ ընդառաջում է հողօգտագործողներին` խթանում հողի մշակության աշխատանքներին նոր թափ հաղորդելը: Այս քայլը լայն հնարավորություն է ընձեռում հատկապես առատ բերք ստացողներին` միջոցները նորից վերարտադրությանն ուղղելու համար:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց ժամանակին և պատշաճ մակարդակով ձեռնամուխ լինել աշնանացանին: Առանձին շրջաններում սկսված են հերկի աշխատանքները: Վարչապետը հորդորեց հնարավորինս շատ հերկ կատարել: Ա. Հարությունյանն ավելացրեց նաև, որ հողօգտգործողները վարկերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չեն ունենա: Պետությունը պահանջարկին համապատասխան կտրամադրի վարկային ռեսուրսներ: Խնդիրներ չեն լինի նաև սերմի ձեռքբերման գործում: Ներկրված բարձրակարգ սերմը, սակայն, կտրվի նախևառաջ այն հողօգտագործողին, ով հողը մշակելիս առաջնորդվել է ագրոմիջոցառումներով:


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն