Իրան-Թուրքիա գազատարի պայթյուն է գրանցվել
Օգոստոս 25, 2010թ. 12:01
Իրան-Թուրքիա գազատարի այն հատվածում, որ անցնում է թուրքական Ագրի շրջանով, պայթյուն է գրանցվել, հաղորդում է Dogan գործակալությունը: Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել, որի կրակը հասել է մոտ 100 մետր բարձրության: Վթարի վայր են ժամանել հրշեջներ և նաթվային ընկերության մասնագետներ: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է:
Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
ArmAr.am












