96600.0 հազար դրամ է հատկացվել ՀՀ ԱԳ նախարարությանը
Օգոստոս 26, 2010թ. 13:33
Իր նիստում կառավարությունը 96600.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը նախատեսում է 2010թ. բացել յոթ դեսպանություն։ Դրանց ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։












