Արփա-Սևան ընկերությունը շահել է մրցույթը
Օգոստոս 26, 2010թ. 14:25
Այսօր Հայաստանի կառավարությունը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
14:35:05












