Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Տիգրան Սարգսյանն ընդունել է Լարս Թանելին

Օգոստոս 26, 2010թ. 18:57

GovՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելին և նրա  գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության                                                                     արժեթղթերի շուկայի  ձևավորման       ոլորտներում։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը  գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարևորվել  է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։

Զրուցակիցները կարևորել են  համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև ՄՖԿ-ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն