Դավութօղլու. «Նույնիսկ ժամանակավորապես սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող»
Թուրքական «Հյուրրիյեթ»- օրաթերթի տեղեկացմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով է Քոնիա նահանգի բնակիչների հետ, իր խոսքում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին:
Թուրքիայի ԱԳ նախարարը ի պատասխան Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների նպատակով սահմանի ժամանակավոր բացման մասին շրջանառվող լուրերին ասել է. «Սեպտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք զորավարժություններն ամբողջությամբ հումանիստական բնույթ ունեն: Դրանք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ձեռնարկվելիք գործողությունների ծրագրին: Նույնիսկ ժամանակավորապես սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Որպես ՆԱՏՕ-ի անդամ մենք այլ կերպ կցուցաբերենք մեր աջակցությունն այդ զորավարժություններին»:
ArmAr.am












